Թրամփի պատճառով Մերկելը ստիպված է գնալ Պուտինի հետ մերձեցման. Bloomberg

Միջազգային հարաբերությունները փոթորկում են. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը ստիպված են լինելու երկարամյա հակամարտությունից հետո մերձենալ: Այս մասին գրում է Bloomberg-ը:


Հոդվածագիրը նշում է, որ Մերկելը Պուտինի ամենաանզիջող քննադատն էր Ղրիմից հետո, բայց շաբաթ օրը կանցլերը կողջունի ՌԴ նախագահին Բերլինում: Սա կլինի նրանց առաջին երկկողմ հանդիպումը Գերմանիայում ավելի քան հինգ տարի անց: Պուտինի համար սա առաջընթաց է Ռուսաստանի մեկուսացման հարցում, իսկ Մերկելի համար Եվրոպայում իր առանցքային դերակատարման հաստատում՝ չնայած վերջին ընտրություններում արձանագրված անհաջողություններին: 


«Մերկելը զգուշանում է և երաշխիքներ ապահովում ինքն իրեն, իսկ Պուտինը օգտվում է պահից»,- հայտարարել է  Եվրոպայի խորհրդի միջազգային հարցերով ավագ գիտաշխատող Յոզեֆ Յաննինգը: Նրա խոսքով, Թրամփի և Պուտինի հանդիպումից և ԱՄՆ նախագահի Մերկելի հասցեին «հարձակումներից» հետո Գերմանիայի կանցլերը Պուտինի հետ շփումներ հաստատելու կարիք ունի: Եվ նա չի ուզում բաց թողնել իր շանսը՝ պահել Պուտինին Գերմանիայի համար ընդունելի սահմաններում:  


Փորձագետը նաև նշել է, թե Թրամփի ու Թուրքիայի հակամարտության ֆոնին Մերկելը հետաքրքրված չէ, որպեսզի Էրդողանը Վաշինգթոնից անցում կատարի Մոսկվայի ճամբար, քանի որ այդպիսով Պուտինը Թուրքիային «կպոկի» ՆԱՏՕ-ից:  


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34801