ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ «որևէ բան վճարել» Անկարային ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու դիմաց: Վերջինս ձերբակալվել էր Թուրքիայում 2016 թվականին:
Թրամփի խոսքով, Թուրքիան «երկար տարիներ օգտագործել է ԱՄՆ-ին»:
«Մենք ոչինչ չենք վճարելու անմեղ մարդու համար, բայց կկրճատենք ծախսերը Թուրքիայի վրա», —գրել է նա իր Twitter-ում:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ էր արել Թուրքիային չչարաշահել Թրամփի համբերությունը Բրանսոնի իրավիճակով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34793