Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ Իրան ալ Աբադիի այցը չեղարկված է, սակայն նա, ինչպես եւ պլանավորվում էր, օգոստոսի 14-ին այցով կժամանի Թուրքիա:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին Իրաքի Կենտրոնական բանկը արգելել էր առեւտրային բանկերին Իրանի վարկային հիմնարկությունների հետ դոլարով տրանզակցիաներ անցկացնել: Միաժամանակ, Իրաքի Կենտրոնական բանկը չի առարկում Իրանի հետ գործառնություններում եվրոյի օգտագործմանը, ինչը կախված է Եվրամիության Կենտրոնական բանկի եւ համապատասխան թղթակից-բանկերի պահանջներից:
Իրաքը տարեկան 6,6 մլրդ դոլարի ապրանք Է գնում հարեւան Իրանից: Բացի սննդամթերքից, Իրանը Իրաք է մատակարարում ավտոմեքենաներ ու դրանց պահեստամասեր, կենցաղային տեխնիկա և այլն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34644