Փորձագետ Ալեքսեյ Օբրազցովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ թեմաներ ունի քննարկելու Թուրքիայի ԱԳ նախարարի հետ օգոստոսի 13-14 այցի ընթացքում:
Նա նշել է, որ քննարկման կարևոր թեման է լինելու ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն ԱՄՆ-ի հետ:
Ըստ նրա, ամերիկացիները դժգոհ են Թուրքիայի ու ՌԴ-ի մերձեցումից էներգետիկ ու ռազմական ոլորտներում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն դժգոհ է նաև Անկարայի ու Մոսկվայի միջև իրականացվող երկու խոշոր նախագծերից` Աքքույու ատոմակայանի և Հարավային հոսք գազամուղի շինարարությունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34618