Վրաստանում ռուս տուրիստների հոսքը գերազանգել է 12 տարվա ռեկորդը

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 892,5 հազար Ռուսաստանի քաղաքացի՝ որպես տուրիստ, ինչը 22,9 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի ցուցանիշը։


Ըստ հրապարակված տվյալների, անցյալ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ, այս տարվա հուլիս ամսին ռուսաստանցի տուրիստների թիվը Վրաստանում կազմել է 247,2 հազար մարդ, ինչը 12,8 տոկոսով ավելին է անցյալ տարվա հուլիսին՝ Վրաստան այցելած ռուսաստանցի տուրիստների թվից։


Ուշագրավ է, որ տուրիստական հոսքի վիճակագրության համաձայն, հունվար-հուլիս ամիսներին Վրաստան այցելել է 963,2 հազար ադրբեջանցի եւ 864,2 հազար հայաստանցի։


Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում Վրաստան այցելել է 4 միլիոն 497,4 հազար տուրիստ, ինչը 13 տոկոսով ավելին է, քան 2017-ին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34601