Սկանդալային անցյալ ունեցող ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվեց պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արա Գաբրիելյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։


Գաբրիելյանն այդ պաշտոնին նշանակվել էր 1,5 ամիս առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին: Սակայն նրա նշանակումից հետո մամուլը բազմաթիվ անգամներ գրեց, որ նոր պաշտոնյայի անցյալը լի է սկանդալային դրվագներով:


Մասնավորապես, «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝  Արա Գաբրիելյանը ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34593