Շուտով կստորագրվի Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիան

Ռուսաստանի փոխարտգործնախարար եւ Կասպից ծովի հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Գրիգորի Կառասինը  հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան կստորագրվի Կասպից ծովի հինգ երկրների առաջիկա գագաթնաժողովում:


«Կոմերսանտ» օրաթերթին տված հարցազրույցում նա նշել է. «2002 թվականից սկսած Կասպից ծովի 5 ափամերձ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումները շարունակվել են Աշգաբադում, այնուհետեւ Թեհրանում, Բաքվում, Աստրախանում և այն կավարտվի Ղազախստանի Ակտաո քաղաքում»:


Կասպից ծովի երկրների 5-րդ գագաթնաժողովը կկայանա կիրակի, օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաո քաղաքում, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34592