Մամուլ. իշխանավորները «մրմռում են»` Մարտի 1-ի հետ կապ ունեցողների հաշիվները սառեցվել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաեւ օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է: Ըստ մեր աղբյուրների` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ֊գնդապետ Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն եւ հայտարարել հետախուզում։ Պատահական չէ, որ երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բացի բանկային հաշիվներն արգելափակելուց ՀՀ-ում արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սեւ ցուցակներում»: Նպատակը մեկն է՝ մերժել նրանց իրենց երկրներ մուտքի վիզա տալը` այդկերպ խափանելով հայկական արդարադատությունից խուսափելու հնարավոր պլանները: Այնպես որ, այս գործը դեռ շատ ջուր է քաշելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի այդ, իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց Ռոբերտ Քոչարյանը` նաեւ հենց նրան մեղադրելով բանակի ներգրավման մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին մեկնաբանություն ստանալու համար, թե ինչու է առաջին նախագահը դեռեւս լռում, եւ երբ կարող ենք սպասել նրա կողմից որեւէ հայտարարության: «Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ինքն ասելիք ունի: Երբեք ինքը չի լռել: Հենց ինքն ունենում է ասելիք, ինքն անպայման դրա մասին խոսում է: Մենք` Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաեւ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, եւ դա նաեւ արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»,- մեկնաբանեց նա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: «Ժողովուրդ» օրաթերթին Յուրի Խարատուրովի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ ՀՔԾ քննիչները Յուրի Խաչատուրովին հարցեր են ուղղել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Երբ ՀՔԾ քննիչները, ներկայացնելով նրան ողջ ապացույցները, հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար, արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը կրկին բանավոր ՀՔԾ քննիչներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքները: Հետո արդեն որպես մեղադրյալ օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքից` լռել է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք: Սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի՝ նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եւ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր թիմի առջեւ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Մտավախություն կա, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված` հնարավոր է՝ հրապարակը ուզածի պես մարդաշատ չլինի: Բացի այդ, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի, մարտի 1-ի գործի շրջանակներում շատերի «ոտքն են տրորել», ու հիմա այդ անձինք առնվազն կփորձեն իրենց շրջապատի մարդկանց ետ պահել հանրահավաքի մասնակցելու, Փաշինյանին աջակցելու մտքից: Դրա համար էլ ՔՊ-ում բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի, երթով գալով հրապարակ: ՔՊ կառույցները հիմա մրցավազքի մեջ են: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանը սափրված չի ներկայանա նաեւ այդ օրը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34575

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel