Բուրջանաձե. Սահակաշվիլին պետք Է պատժվի 2008-ի խելագար գործողությունների համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պետք է պատժվի 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու համար եւ այդժամ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն:

«2008 թվականի օգոստոսի Սահակաշվիլիի խելագար գործողությունները պետական ու մարդկային ողբերգության պատճառ դարձան բոլոր ժողովուրդների համար, եւ ես վստահ եմ, որ նա մեղավոր է եւ պետք է պատիժ կրի դրա համար: Եթե մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ, ապա նրանք պետք է հասկանանք, որ ցանկացած նման սադրանք ու ողբերգական սխալ պատժվելու է, եւ միայն այդ դեպքում կվերականգնվեն վստահության կամուրջները»,- ասել Է Բուրջանաձեն: Քաղաքական գործիչը հավալել է, որ ԱՄՆ-ն է դրդել Սահակաշվիլիին՝ ռազմական գործողությունների որոշում ընդունելու:

Բուրջանաձեի խոսքով՝  «նա վստահ էր, որ ԱՄՆ-ը եւ, մասնավորապես, նախագահ Ջորջ Բուշը օդ կբարձրացնի կործանիչներ եւ կռմբակոծի ռուսական զորքերին»:


«Եթե Սահակաշվիլին անսար ինձ, պատերազմից, անտարակույս, հնարավոր կլիներ խուսափել: Այո՛, սադրանքներ միշտ էլ երկուստեք եղել են, բայց երբեք բանը չի հասել ուղղակի ռազմական դիմակայության: Ամենաահավորն այն էր, որ այդ ողբերգությունից հետո մենք իրական առաջընթաց չունեցանք այդ հակամարտության կարգավորման գործում»,- նշել է Բուրջանաձեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34525