S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է՝ 2022 թ. Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստների մինչև 9 մլրդ 382 մլն դոլարի աճ:
2017 թ. արդյունքներով՝ ԱԿԲ-ի արժութային պահուստները կազմել են 5,3 մլրդ դոլար: Այսպիսով, S&P-ի կանխատեսումներով, 2018-2021 թթ. բանկի պահուստների աճը կկազմի 75,8 տոկոս:
Գործակալության կողմից հրապարակված կանխատեսումներով՝ 2018 թ. ԱԿԲ-ի արժութային պահուստները կաճեն մինչև 5 մլրդ 802 մլն, 2019 թ. մինչև 6 մլրդ 987 մլն, 2020 թ. մինչև 8 մլրդ 167 մլն դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34149