Ամերիկացիները չեն հարձակվի Իրանի վրա. ռազմական փորձագետ.

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն հայտարարել է, որ առկա են երեք զսպող գործոն, որոնք թույլ չեն տա ԱՄՆ-ի հրթիռային հարված հասցնել Իրանին:


Ըստ նրա, առաջին գործոնը կապված է Իրաքի հետ` Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածի դեպքում Իրանը հակաքայլեր կձեռնարկի Իրաքում, որտեղ առկա է մեծաթիվ շիական բնակչություն: Իրաքի շիաբնակ մասը կարող է հայտարարել Իրանին միանալու մասին: Նա նշել է, որ դրա հետևանքով ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունն Իրաքում:


Նրա խոսքով, երկրորդ զսպող գործոնը`Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային տերմինալներին հնարավոր հարվածն է: Երրորդ գործոնը կապված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հետ, որը կարող է գերի դառնալ`Իրանը կարող է շրջափակել նրանց:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34145