Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Եվրոպա են մեկնել գրեթե 358 հազար անգամ

Եվրոպա ուղեւորության համար վիզաների չեղարկումից հետո 14 ամսվա ընթացքում Վրաստանի ավելի քան 255,4 հազար քաղաքացի է եղել շենգենյան գոտու երկրներում։


Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրոպական ինտեգրման խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։


Ընդհանուր առմամբ Եվրոպա առանց վիզայի այցելության հնարավորությունից օգտվել է Վրաստանի 255 429 քաղաքացի։ Մեկ տարի երկու ամսվա ընթացքում նրանք կատարել են 357 990 ուղեւորություն դեպի ԵՄ երկրներ։


Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմից Վրաստանի քաղաքացիներն օգտվում են 2017 թվականի մարտի 28-ից։


Խոսքը շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ ուղեւորությունների մասին է (180-ից 90 օրվա համար) զբոսաշրջության, գործնական նպատակներով, ինչպես նաեւ հյուր գնալու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34122