Մոլդովան կմասնակցի Ադրբեջանի էներգետիկ-տրանսպորտային նախագծերին. Դոդոն

Մեզ հետաքրքիր են Ադրբեջանի էներգետիկ նախագծերը, քանի որ մենք 100%-ով էլեկտրաէներգիա ենք ներմուծում ու ունենք ապահով առաքումների կարիք: Պետք է լուծել մինչև Մոլդովա ադրբեջանական գազի տեղափոխման հարցը: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:


Նա նշել է, որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերն, որն իրականացնում է Ադրբեջանը Կասպից ու Սև ծովերում կնպաստեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Դոդոնը հավելել է, որ Մոլդովան ամեն ինչ կանի այդ նախագծերին մասնակցելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33895