Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է Մոսկվա

Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:


Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից, երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33873