Իտալիան կարող է ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Ալիև

Իտալիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կարող է ակտիվ դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը արագ կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքի և նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- հայտարարել է Ալիևը:


Նա նաև ասել է, թե առաջիկա ժամանակներս պետք է քայլեր ձեռնարկվեն հակամարտության կարգավորման համար:


Հիշեցնենք, Իտալիայի նախագահը հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով կժամանի Հայաստան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33768