ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը:
Այս տեղեկությունը հասատել է ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Վերջինս նշեց, որ տեղեկություններ չունի, թե որն է եղել Գեւորգյանի նման քայլի պատճառը: Նահապետ Գեւորգյանը մեր զանգերն անպատասխան թողեց:
Նշենք, որ նրանից զատ ՀՀԿ-ն լքել էին Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը եւ այլք:
Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33643