Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33631