Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է արձակել Ճամբարակ քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակներից կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ:


Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33625