Արմեն Գրիգորյանն ու Լևոն Մնացականյանը քննարկել են զինված ուժերի համալրման հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Արցախում հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Այս մասին Գրիգորյանը գրել է Facebook-յան իր էջում:


Նրա ներկայացմամբ, աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ խորհրդարանի խմբակցությունների հետ, իսկ նախօրեին այցելել առաջնագիծ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33616