Ամերիկացիների գրեթե կեսը Օբամային համարում է Միացյալ Նահանգների լավագույն նախագահը

ԱՄՆ քաղաքացիների մոտ 44 տոկոսը Բարաք Օբամային համարում է մեր ժամանակների լավագույն ամերիկացի նախագահը: Այս մասին են վկայում է Pew Research Centerew-ի անցկացրած հարցման տվյալները, փոխանցում է «ՌԲԿ»-ն:


Հարցվածների 33 տոկոսը նախընտրել է Բիլ Քլինթոնին, 32 տոկոսը՝ Ռոնալդ Ռեյգանին, իսկ 19 տոկոստ` Դոնալդ Թրամփին: Հինգերորդ տեղում է Ջորջ Բուշ կրտսերը. Նրան լավագույնն է համարում հարցվողների 14 տոկոսը:


Նշվում է, որ նախապատվությունները տարբերվում են՝ կախված հարցվածների տարիքից: Օրինակ, յուրաքանչյուր տասներորդ հարցվածը նշել է Ջոն Քենեդուն (12 տոկոս): Ընդ որում, առավել մեծ համակրանք նա վայելում է այն ամերիկացիների շրջանում, ով ապրել է նրա օրոք: Միեւնույն ժամանակ, 22-ից 37 տարեկան հարցվածները, ավելի հաճախ, քան ավագ սերնդի ներկայացուցիչները, նախապատվությունը տվել են Օբամային:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/33613