Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են միասին անօդաչուներ արտադրել` դա լավ լուր է երկու երկրների համար: Այդ մասին հայտարարել է իսրայելցի ռազմական փորձագետ Մարկ Բաբոտը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները զարգանում են ու հասել են որակական նոր մակարդակի: Իսրայելը պատրաստ է ցանկացած զենք վաճառել Ադրբեջանին:
Ըստ նրա, դեռևս 12 տարի առաջ նա ԱԹՍ-ների էսկադրիլիա է ներկայացրել Ադրբեջանի Նասոսնայա ռազմակայանում` երկրի ղեկավարությանն ու հրամկազմին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33569