ՆԱՏՕ-ն հուսադրել է Վրաստանին ապագա անդամակցությամբ

Մենք վերահաստատում ենք 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթաժողովին ընդունված որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ անդամակցությանը նախապատրաստվելու մասին գործողությունների ծրագիրն այս գործընթացի անբաժանելի մաս է: Այս մասին նշվում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Հռչակագրում:


«Մենք գիտակցում ենք Վրաստանի կողմից բարեփոխումների ոլորտում գրանցած զգալի առաջընթացը, որն անհրաժեշտ է շարունակել, որն օգնում է Վրաստանին՝ որպես թեկնածու երկիր, առաջ գնալ անդամակցությանը նախապատրաստվելու ճանապարհով եւ նպաստում է Վրաստանի պաշտպանական ներուժի ընդլայնմանը եւ դրա համատեղելիությանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Վրաստանի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ունեն բոլոր գործնական գործիքները՝ հետագա անդամակցությանը նախապատրաստվելու համար:


Մենք ողջունում ենք համագործակցության զարգացումը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ, որն ընդլայնված հնարավորություններով գործընկեր է, Սեւ ծովի անվտանգության ապահովման հարցով, եւ ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների կարեւոր փաթեթի հովանու ներքո մի շարք նախաձեռնությունների իրականացման գործում նշանակալի առաջընթացը: Մենք պատրաստ ենք ապագայում եւս խորացնել մեր աջակցությունը Վրաստանին, այդ թվում նաեւ՝ հակաշարժականության, զորավարժություններին նախապատրաստման, և մենք ակնկալում ենք 2019 թվականին անցկացնել ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հաջորդ զորավարժությունները»,- նշվում է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33560