Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ-CEPA):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնալ Տիգրան Բալայանը:
«Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ-ին (CEPA)՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման»,- ասված է Բալայանի twitter-յան գրառման մեջ:
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան- #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման։ https://t.co/ujQWE0uFYE
— Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33532