Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քարնեգի հիմնադրամի Եվրոպայի կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։
Ինչպես նշում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, հանդիպման ժամանակ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի ժողավրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը:
«Վարչապետը նաեւ պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ», - ասված է Եղոյանի Facebook-յան գրառման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33528