Թուրքիան մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Չավուշօղլու

Թուրքիան մտադիր է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Այդ մասին հայտարարել է ընտրություններից հետո Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը պահպանած Մևլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:


Չավուշօղլուն նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները դեռ առաջնահերթություն են Թուրքիայի համար:


Հիշեցնենք, որ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցման առնչությամբ՝ ԵՄ-ի հարցերով նախարարությունը միավորվել է երկրի արտգործնախարարության հետ:


Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան ԵՄ-ի կարիքը չունի, այնուամենայնիվ, Եվրամիությունը կարճ ժամկետներում պետք է վերջնական որոշում կայացնի այդ կառույցին Անկարայի անդամակցության վերաբերյալ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33520