Առաջիկայում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը ծանր պայմաններ կստեղծեն երկրի համար, բայց Թեհրանը վճռականորեն կդիմակայի Միացյալ Նահանգների դեմ տնտեսական պատերազմում։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, փոխանցում է PressTV-ն։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային համաձայնագրից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման եւ նոր, ավելի կոշտ միջոցներ ձեռք առնելու մասին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33507