Վրաստանի վառելիքի թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է

Վրաստանում 2018 թվականի 6 ամսվա տվյալներով նավթամթերքի ներկրման ծավալներն աճել են՝ կազմելով 516.8 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 60 հազար տոննայով:


Նավթամթերքի ներկրման միության տեղեկատվությամբ, հունվար-հունիս ամիսներին 257.6 հազար տոննա բենզինի ներմուծում է իրականացվել, դիզելային վառելանյութի՝ 260.1 հազար տոննա:


Ըստ երկրների, 2018 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրման ամենամեծ ծավալը կազմում է 143.6 հազար տոննա, որը իրականացվել է Ռուսաստանից։


Ռուսաստանին հաջորդում են Ռումինիան՝ 128.3 հազար տոննա, Թուրքմենստանը՝ 91.8 հազար տոննա, Ադրբեջանը՝ 73.7 հազար տոննա, Բուլղարիան՝ 51.1 հազար տոննա եւ Հունաստանը՝ 28.2 հազար տոննա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33471