Փորձագետներ. Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասով լուրջ որոշումներ չեն կայացվելու

Վարդերի հեղափոխությունն ու այլ իրադարձությունները չեն օգնել Վրաստանին ինտեգրվել ՆԱՏՕ: Վրաստանը Դաշինքի համար ոչ միայն պլացդարմ է, այլ նաև բեռ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Չաուսով:


Քաղաքագետ Վլադիմիր Կարասևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովին առանցքային որոշումներ չեն կայացվելու:


Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլ կերպ է վերաբերվում ՆԱՏՕ-ի դերին, քան Բարաք Օբաման: Բացի այդ, Հունգարիան դեմարշ է արել ու սպառնացել արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումից առաջ ոչ մի քայլեր չեն ձեռնարկվելու Վրաստանը ՆԱՏՕ-ին ինտեգրելու հարցում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33457