Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում արդի զինտեխնիկայի գնման համար ոչ թե զորահանդեսների, այլ ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սամվել Աղաբաբյանը:
Նա նշել է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար հատկապես մեծ վտանգ է ներկայացնում օպերատիվ-մարտավարական և հակատանկային միջոցները, ինչպես նաև անօդաչուները:
Ըստ նրա, բարձր տեխնոլոգիական զենքերը թույլ են տալիս Ադրբեջանին ճշգրիտ հարվածներ հասցնել`առանց անմիջականորեն մտնելու մարտի դաշտ:
Նրա խոսքով, Ղարաբաղի բանակն առաջնածում ունի օպտիկական միջոցներ և ապրիլյան պատերազմի սցենարի կրկնության շանսերը քիչ են:
Նա հավելել է, որ Ղարաբաղում սպասվում է լայնածավալ ռազմական գործողություն`բոլոր կողմերի համար աղետալի հետևանքով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33007