Ռուհանին սպառնացել է «ծնկի բերել» ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռուհանին պետական հեռուստաալիքի եթերում խոստացել է «ծնկի բերել» ԱՄՆ-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Ոչ մի դեպքում մենք ԱՄՆ-ի առջև չենք կապիտուլացվի և կպահպանենք պատմական ազգային մեծությունը, և ինքներս այդ կամային պայքարում ԱՄՆ-ին ծնկի կբերենք»,-ասել է նա։


Նշվում է, որ հայտարարությունն արվել է երկրում լարվածության ֆոնին՝ տնտեսական խնդիրների հետ կապված։

Ռուհանին կոչ է արել ցույց տալ աշխարհին, որ Իրանը հաղթահարում է խնդիրներն առանց մեծությունը, ազատությունը, անկախությունը, կրոնը և մշակույթը կորցնելու։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32969