Դեմոյանի կապրիզներն են, նա պաշտոն չունի, ուղղակի բազմել է տնօրենի սենյակում․ նախարար

Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայ Դեմոյանին կոչ է անում սթավել եւ լրջանալ։ Նախարարը նշում է, որ Հայկ Դեմոյանի Ֆեյսբուքյան գրաառումը, որը կոշտ որակումներ է պարունակում իր եւ փոխնախարար Հովհաննես հովհաննիսյանի հասցեին, չի համապատասխանում իրականությանը։


Ավելի վաղ Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա սպառնացել էր ԿԳ նախարարին ու փոխնախարարին նոր բացահայտումներ կատարել նրանց վերաբերյալ։ Դեմոյանն ասել էր, որ պարացնելու է նրանց, նաեւ կոչ էր արել «չհաբռգել»:


Արայիկ Հարությունյանի խոսքով, Դեմոյանն արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի։ «ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, իսկ պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում», - նշել է նա ու հավելել, որ գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:


«Այսինքն մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը», - ասաց նա՝ հավելելով Դեմոյանը ինստիտում աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում:


Նախարարը նաեւ ոորոշակի մանրամասներ ներկայացրեց Ցեղասպանության ինստիտուտում տիրող իրավիճակի մասին։ «Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ ըստ էության եկել եւ տնօրենի սենյակում է բազմել», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ Դեմոյանին զգուշացել են այդ ներխուժման հակաօրինական լինելու մասին։


Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»:


«Հակաօրինական է եւ շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն: Մեզ նամակներ եղան, եւ մենք գնացինք ինստիտուտ ու հանդիպեցինք անձնակազմի հետ: Մենք խնդիրների մասին ենք հարցրել եւ որեւէ հարց բացի ֆինանսական փոխանցումների մասին, չի հնչել», - ասաց նա՝ նշելով, որ սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են:


«Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որեւէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում», - ասաց նախարարը՝ նկատելով, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտը ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գեւորգ Վարդանյանը։ Հետագայում, նշում նախարարը, տեղի կունենա նաեւ ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով: «Առաջիկայում կառավարության նիստում թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն կնշանակվի», - ասաց նա:


Նշենք, որ նախարարի մեկնաբանություններին ի պատասխան Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել facebook-ի իր էջում եւ հինգ հարց ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։


«1. Ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:


2․ Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից:


3․ ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:


4․ Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:


5․ Պատրաստ եք արդյո՞ք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար», - հարցնում է Դեմոյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32952

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel