Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ հրաժարվել է շնորհավորել Ռեջեփ Էրդողանին` նրան բռնապետ անվանելով, հաղորդում է AFP-ն:
Կուսակցությունը ընտրություններում առաջադրել էր Մուարեմ Ինսի թեկնածությունը, ով ստացել էր քվեների 30.6 տոկոսը:
«Դուք չեք կարող շնորհավորել նրան, ով գործադիր, դատական եւ օրենդիր մարմինները կապում է ինքն իր հետ: Դուք չեք կարող շնորհավորել նրան, ով պաշտպանում է միանձնյա ռեժիմը: Ինչի համար շնորհավորեմ բռնապետին», -լրագրողներին ասել է Կիլիչդարօղլուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32923