Սիրիական բանակը տասնյակ գյուղեր է ազատագրել Դամասկոս նահանգում

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս նահանգի հարավում գտնվող 11 բնակավայրի նկատմամբ:


Ազատագրված գյուղերը գտնվում են Աս-Սուվեյդա նահանգի վարչական սահմանի մոտակայքում, որտեղ գրոհայինները երեք տարում առաջին անգամ կրակահերթ էին իրականացրել:


Աղբյուրը նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել Սիրիայի հարավային հատվածի հարցով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32680