Ռուսաստանը բաց է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ շփումների հաստատման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է բաց լինել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ շփումների հաստատման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք հետեւողականորեն աջակցում ենք Եվրասիայում խաղաղության, անվտանգության եւ հավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Մենք նախկինի նման բաց ենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ կայուն շփումների հաստատման համար»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի XV Ֆլագմանական համաժողովի ժամանակ: Գրուշկոն հավելել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության ներուժը դեռ մեծ է:


ԵԱՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածության հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղըզստանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32647