Հանրային հեռուստաընկերության լրատվական, քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին Հանրային հեռուստաընկերությունից:
Աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են ներկայացրել եւս երկու լրագրող, որոնք Հանրային էին գնացել Հարություն Հարությունյանի հետ: Խոսքը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի հաղորդավարուհի Լարա Առաքելյանի եւ Տարոն Կոխլիկյանի մասին է: Վերջիններս իրենց Facebook-յան էջերում գրառում են կատարել, տեղեկացնելով, որ իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32588