Հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող Gallup poll գործակալության անցկացրած վերջին սոցհարցման արդյունքներից պարզ է դարձել, որ ամերիկացիների առնվազն 45%-ը հավանություն է տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը:
Հատկանշական է, որ սա Թրամփի նախագահության ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի գործունեությանը հավանություն տվողների 90%-ը նրա կուսակից հանրապետականներն են: Ենթադրվում է, որ նախագահի հետագա գործունեությունից անկախ՝ քիչ հավանական է, որ նա դեմոկրատների շրջանում զգալի աջակցություն կվայելի:
Հայտնի է, որ սոցհարցումն անցկացվել է հունիսի 11-17-ը: Դրան մասնակցել է 1.511 մարդ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32567