Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ քվեարկեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 77 պատգամավոր կողմ քվեարկեց, 3-ը՝ դեմ: Անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ։
Ավելի վաղ 81 պատգամավոր կողմ էր քվեարկել, իսկ 3-ը դեմ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32564