Վրաց-ադրբեջանական սահմանից մինչև վրաց-թուրքական սահման հնարավոր կլինի հասնել արդեն չորս ժամում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ճանապարհների վարչության ղեկավար Իրակլի Կարսելաձեն:
Նա նշել է, որ եթե նախկինում երկու սահմանները միմյանց կապող տարածությունը հաղթահարում էին 7-8 ժամում, ապա այժմ այն կարելի է հաղթահարել 4-4,5 ժամում:
Ըստ նրա, մոտակա ժամանակներս տենդեր է հայտարարվելու Ռիկոտիի ճանապարհի շինարարության համար, որը կկապի Արևելյան և Արևմտյան Վրաստանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32357