Ադրբեջանի արտաքին պետական պարտքը գրեթե 10 միլիարդ դոլար է

2018 թվականի ապրիլի մեկի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը, ըստ երկրի ֆինանսների նախարարության տվյալների, կազմել է 9,6 մլրդ դոլար:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ադրբեջանի անմիջական և երաշխավորված արտաքին պարտքը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մրդ 398,3 մլն դոլար: 2018թ. առաջին եռամսյակում արտաքին պարտքն աճել է 2.1 %-ով:

«Արտաքին պարտքի կառուցվածքի մեջ են մտնում Ադրբեջանի իշխանության անմիջական պարտականությունները և պետական երաշխավորությամբ տրամադրված պայմանական կրեդիտային պարտականությունները»,- հիշեցնում է երկրի ֆինանսների նախարարությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32350