Վրաստանում երեք տարվա ընթացքում աղքատությունը զգալի աճել է. UNICEF

Վրաստանում 2015 թվականի համեմատ զգալի աճել է աղքատության ցուցանիշը: Այս մասին է վկայում «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտությունը, որը պատրաստել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

Հետազոտության համաձայն 2017 թվականին Վրաստանում բնակչության 5 տոկոսը 2017 թվականին ապրում Էր աղքատության նշագծից ցածր պայմաններում: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2.1 տոկոս:

Ուսումնասիրությունում ընդգծվում է, որ աղքատության ցուցանիշը բարձրացել է բնակչության բոլոր խմբերի մոտ:

UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը և սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում է, որ եկամուտների բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում, սակայն ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32338