ՌԴ-ն վերացրել է Վերին Լարս անցակետով փայտ-փայտանյութի մատակարարումների սահմանափակումը

Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը: Այդ մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:


Նշվում է, որ մատակարարման հնարավորությունը վերսկսվել է հունիսի 8-ից: Համապատասխան որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը:


Արտահանումը ժամանակավորապես դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ հատուկ նորմը, որը հաստատվել էր Ռուսաստանի օրենսդրությամբ, կորցրել էր ուժը:


Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այդ քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հաստատում է երկրի մտադրությունը հետևելու եվրասիական պայմանավորվածություններին:


Առաջին անգամ փայտանյութերի տեղափոխման սահմանափակումը Ռուսաստանի Դաշնության կողմից վերացվել է 2017 թվականի հունվարին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32302