Փաշինյան-Պուտին բանակցությունները տեղի կունենան այսօր՝ հունիսի 13-ին․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները տեղի կունենան հունիսի 13-ին: Այս մասին Մոսկվայում, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ինչպես հայտնում է Սպուտնիկը, Պոսկովի խոսքով` Պուտինն առանձին բանակցություններ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։


Նշենք, որ ՀՀ կառավարության ղեկավարը ներկա կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։


Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Սոչիում մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32297