TANAP-ը ներդրում կբերի Եվրոպայի ու Թուրքիայի էներգետիկ անվտանգությանը: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սանդրա Օուդքիրքը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ներդրումների չի կատարել TANAP-ի մեջ, սակայն Վաշինգտոնն աջակցում է այդ նախագծին, քանի որ այն դիվերսիֆիկացնում է էներգակիրների ներկրումը:
Ըստ նրա, ադրբեջանական գազն իր ներդրումը կբերի ԵՄ-ի էներգետիկ անվտանգության բարձրացման հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32291