Ադրբեջանը վերջին շրջանում գնում է միայն արդի զինատեսակներ` ելնելով իր հետագա պլաններից: Առաջին հերթին դա վերաբերվում է «օկուպացված տարածքների» ազատագրմանը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:
Նա նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ-րի հարյուրամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում կցուցադրվեն ամենաարդի զինատեսակները: Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Բելառուսից, այլ նաև հետաքրքիր զինատեսակներ են ձեռք բերվել Իսրայելից` այդ գործընթացը շարունակական է լինելու:
Անդրադառնալով Պոլոնեզին նա նշել է, որ նրանց համեմատելի են Իսկանդերների հետ և նրանց միջև կարելի է հավասարության նշան դնել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32290