Ուկրաինան ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու է Ադրբեջանի միջոցով

Թուրքիայում տեղի ունեցած TANAP գազամուղի շահագործման մեկնարկի արարողության ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նոր գազամուղի միջոցով Ուկրաինան կարող է դիվերսիֆիկացնել գազի ներկրումը`Բուլղարիայի ու Ռումինիայի տարածքով:


Թուրքիայում կայացել է նաև Պորոշենկո-Ալիև հանդիպումն ու կողմերը պայմանավորվել են համագործակցել էներգետիկ ոլորտում, այդ թվում Թուրքիա-Ադրբեջան-Ուկրաինա ֆորմատով:


Ուկրաինան, ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ, ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝ Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:

Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են:


Ուկրաինան փորձելու է՝ ՌԴ-ն շրջանցելով, Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար: Բաքուն ու Կիև պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում քվեարկում միմյանց օգտին՝ հակահայկական բանաձևեր ընդունելով:


Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկա, այդ թվում իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ ուկրաինացիները հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:


Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը:


Ուկրաինան նախորդ տարի Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից:


Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը ունի իրական հեռանկարներ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն այդ թվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:


ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել ՎՈւԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար:


Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32264

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online