Մամուլ. «Զադնի» չկա` «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին և ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարկելուց և այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց: Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաեւ նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից: Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն: «Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը: Երեկ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականների հետ նրա շիրմին էր այցելել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներքաղաքական այս իրադարձությունների մասին Սարգսյանի կարծիքը իմանալ, սակայն նա այդպես էլ անպատասխան է թողել մեր հարցերն ու հեռացել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, եւ վերջ: Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսված է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»: Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երեւանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռեւս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում: Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը: Սաշիկն ու իր աներձագը ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումը իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով: Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձեւավորման փուլում է եւ հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչեւ ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները եւ 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան: «Ծառուկյան դաշինքից» դեռեւս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։ Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտեւեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Երեկ ԱԺ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ Փաշինյանի ուղղությամբ բացահայտ դժգոհություններ ու ակնարկներ եղան ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: Մյուս կողմից հարթ չեն հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում. Փաշինյանի գործելաոճից գոհ չեն դաշինքի անդամ մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Պատահական չէ, որ երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ դադարեցնելով իր անդամակցությունը ԼՀԿ-ին: «Ազատություն» ռ/կ եթերում Թանդիլյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները՝ ասելով, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» կուսակցության մյուս անդամները ընդհատակ էին անցել: Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի հրաժարականից առաջ «Ելք» դաշինքի միջեւ կրկին անհամաձայնություններ են եղել այս անգամ՝ ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնի շուրջ: Մասնավորապես, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը խոսել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, ասել է, թե խմբակցության ղեկավարը պետք է ՔՊ-ից լինի: Սկզբում առաջարկվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, բայց վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Փաշինյանը հետո առաջադրել է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանի թեկնածությունը, ինչին էլ դեմ են եղել Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Էդմոն Մարուքյանը նույնիսկ հայտարարել է, թե ԲՀԿ-ին ավելի շատ պորտֆել է տրված, քան իրենց, որ Փաշինյանի գործընկերն են: Մարուքյանը նույնիսկ ասել է, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չեն կրում ու նույնիսկ կհայտարարեն այդ մասին հրապարակային: Դրանից հետո էլ տեղի է ունեցել նախարարի հրաժարականը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաեւ անապահով խավերի էլէներգիայի խնդրով։ Ինչպես ասաց էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն են անապահով խավի համար էլէներգիայի գինն իջեցնել․ «Մենք, իհարկե, կարող էինք եւ մենաշնորհային հանձնաժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփականատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»։ Ի դեպ, դիտարկվում է նաեւ էլէներգիայի սակագնի իջեցման տարբերակը։ Դա չի՞ հանգեցնի ՀԷՑ-ում կրճատումներին։ «Չեմ կարծում»։ Նշենք, որ Կարապետյանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի եւ, իհարկե՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Կհանդիպի՞ գործարարը Փաշինյանի հետ՝ մեր աղբյուրները վստահ չէին»։


«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։ Հայտարարվեց, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։ Ունանյանը հրապարակավ խոստացավ վճարել նախ 3, ապա 1.5 միլիոն։ ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ Ունանյանը վերադարձրել է այնքան գումար, որքան խոստացել էր։ Այսինքն՝ սպասում են, որ դեռ 2.5 միլիոն էլ վճարի»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, և նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ «Փաստի» հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաև փոխմարզպետների, իսկ հետո նաև վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը: Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում և մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա: Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, և մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32258

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel