Զենք վաճառելով Բաքվին` Մինսկը շարժվում է զուտ կոմերցիոն նպատակներով: Այդ մասին հայտարարել է բելառուսցի փորձագետ Վալերի Կարբալևիչը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ունի գումարներ, նավթադոլարներ ու պատրաստ է վճարել:
Ըստ նրա, ՀՀ-ն այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունի, իսկ բելառուս պրագմատիկ ղեկավարությունն այնքան չի գնահատում ընկերությունն Երևանի հետ` չնայած ֆորմալ դաշնակցային կապերին:
Նա հավելել է, որ ՌԴ-ն ինքն է զենք վաճառում Ադրբեջանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32229