Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցությունը կարևոր գեոքաղաքական և գեոտնտեսական առանցք է, որն ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու նպաստում առևտրա-տնտեսական, տրանսպորտային կապերի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Բահարդուր Օրթաչը:
Նա նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բարեկամական կապեր ունի, իսկ Վրաստանի հետ զարգացնում է առևտրա-տնտեսական կապերը: Եռակողմ կապերին նպաստում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կողմերը զարգացնում են նաև ռազմական համագործակցությունը:
Քաղաքագետը հավելել է, որ եռակողմ կապերի ամրապնդմանը նպաստում են առաջին հերթին համատեղ նախագծերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32125