Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32117