Համաշխարհային խաղաղության մասին 2018 թվականի հաշվետվության համաձայն՝ Վրաստանում իրավիճակը վատթարացել է: Տնտեսության և խաղաղության ինստիտուտի այսօր հրապարակած հաշվետվությունում նշվում է, որ 163 երկրի մեջ Վրաստանը զբաղեցնում է 102-րդ տեղը և նրան տրվել է 2,13 բալ:
Ամենաանվտանգ երկիր է համարվել Իսլանդիան: Լավագույն տասնյակում են Նոր Զելանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Դանիան, Կանադան, Չեխիան, Սինգապուրը, Ճապոնիան և Իռլանդիան:
Վատթարագույն ցուցանիշներից մեկը գրանցել է Սիրիան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32069